Junior M.A.F.I.A.

Junior M.A.F.I.A.
Ժանրերհիփ հոփ[1] և Գենգստա ռեփ
ԼեյբլԲադ Բոյ Ռեկորդս, Atlantic Records և Big Beat Records?

Junior M.A.F.I.A. ամերիկյան հիփ հոփ խումբ Բեդֆորդ-Սթույվեսանտից, Բրուքլին, Նյու Յորք։ M.A.F.I.A. նշանակում է Խելամիտ մոտեցումներ գտնելու վարպետներ (Masters At Finding Intelligent Attitudes): Խումբը ձևավորվել և ղեկավարվել է ռեփեր The Notorious B.I.G.-ի կողմից։ 1995 թվականին նրանք թողարկեցին իրենց դեբյուտային ալբոմը՝ «Conspiracy»-ն։ Խմբի «Player's Anthem» (թիվ 13 ԱՄՆ-ում) և «Get Money» (թիվ 17 ԱՄՆ-ում) սինգլների հաջողությունը օգնեց Լիլ Քիմին մենակատարի կարիերա սկսել։

Խումբը դադարեցրեց գործունեությունը The Notorious B.I.G.-ի սպանությունից անմիջապես հետո, իսկ Լիլ Քիմն ու Լիլ Սիզը սոլո կարիերա սկսեցին։ 2005 թվականին խմբի երեք անդամները (բացառությամբ Լիլ Քիմի) Junior M.A.F.I.A. անվան տակ թողարկեցին իրենց երկրորդ ալբոմը ի հիշատակ խմբի[2]։

  1. http://www.mtv.com/artists/junior-mafia/discography/52808/
  2. «The Startling Evolution Of Lil' Kim». 2017 թ․ փետրվարի 9. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 23-ին.(չաշխատող հղում)

© MMXXIII Rich X Search. We shall prevail. All rights reserved. Rich X Search